Ազգային փոքրամասնությունների պարտքն է սատարել այն երկրի իշխանություններին, որտեղ բնակվում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում նշել  է Հայաստանի եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը:

«Եզդի համայնքը Հայաստանի իշխանությունների կողմը կլինի: Այդպես էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Դա բոլոր ազգային փոքրամասնությունների պարտքն է», - նշել է Ազիզ Թամոյանը:

Ըստ նրա` անկախ ամեն ինչից, Հայաստանի եզդիները պետք է աջակցեն իշխանություններին` ելնելով իրենց ազգային շահերից: Ի պատասխան հարցին, թե ինչ են արել Հայաստանի իշխանությունները եզդիների համար, Թամոյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք պետպատվերի շրջանակում տրամադրվել են դպրոցական դասագրքեր,  աջակցություն է ցուցաբերվել եզդիների  «Էզդիխանա» թերթին, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում բացվել են եզդիագիտության բաժիններ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am