Զամբիայում ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որում 93 մարդ է եղել (85 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամ):
McDonnell Douglas DC տեսակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրաքաղաք Լուսակայում վայրէջք կատարելիս, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France Presse-ին:
Ըստ Քենեթ Քաունդի օդանավակայանի ղեկավարության, որտեղ տեղի է ունեցել վթարը, ողջ է մնացել 20 մարդ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ վթարի պատճառ կարող էին դառնալ արտաքին պայմանները. վերջին օրերին օդանավակայանում մի քանի անգամ անջատվել էր էլեկտրամատակարարումը:


























