Վրաստանում վերջին 2 տարվա մեջ ձերբակալվել են եւս 6 հոգի, որոնք կապ ունեն ուրանի մաքսանենգության հետ։ Ինչպես AP-ին հայտնել են վրացական հատուկ ծառայությունները, դա հաստատում է այն մտավախությունը, որ Վրաստանի սեւ շուկայում մինչեւ հիմա կարելի է գնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր։
Ուրանի վաճառքի հինգ գործարք բացահայտվել է այս տարի։ Վրացական հատուկ ծառայությունները ձերբակալություններից մեկը իրականացրել են թուրքական սահմանի մոտ գտնվող Բաթումի առողջարանի հյուրանոցում։ 2 թուրք հանդիպել են վրացու հետ՝ ցանկանալով գնել ցեսիում՝ իր, որը կարելի է օգտագործել «կեղտոտ զենքի» սռեղծման համար։ Սակայն, ինչպես պարզվեց, գնողներն եկել էին ոչ թե ցեսիումի, այլ ուրանի համար։
Թուրքերից մեկը հետաքրքրվել է, արդյոք վրացու մոտ ուրան կա, որին սա դրական պատասխան է տվել եւ ցույց է տվել կոնտեյները։ Հյուրերը նկարել են այն՝ ցանկություն հայտնելով մինչ գնելը խորհրդակցել իրենց տիրոջ հետ եւ գնացել են։ Տեղի ունեցածը նկարահանվել է վրացական հետախույզների տեսախցիկներով՝ անվտանգության ուժերը իրականացրել են կալանավորումը։
Մեկ այլ ձերբակալություն եղել է անցյալ տարի, երբ գաղտնի գործակալները փորձել են գնել վրացուց ցեսիում-137։ Միջուկային նյութերի առեւտրի մյուս 4 դեպքերի մանրամասները չեն բացահայտվում։ Սակայն ատոմային էներգիայի Միջազգային գործակալության ներկայացուցչի խոսքերով՝ «Վրաստանում մաքսանենգությունը դեռ տեղ ունի», գրում է Newsru.com-ը:





























