Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին, 15-ին շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 12-ի գիշերը, 14-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, դեկտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին`հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ, իսկ դեկտեմբերի 11-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ,լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը` նույնքանով կնվազի, դեկտեմբերի 14-15-ին հատկապես ցերեկը կնվազի 4-5, արեւելյան շրջաններում` 9-11 աստիճանով:
Երեւանում դեկտեմբերի 11-ին, 15-ին, 14-ին երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, իսկ դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:



























