Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի քրիստոնեական թեմերը կարգավորել են ջրի պարտքի խնդիրը եւ եկեղեցու հաշիվներն արգելանքից հանելու մասին պայմանավորվածություն ձեռք բերել:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքության ներկայացուցիչը: Ըստ նրա, ջրամատակարար «Գիյոն» ընկերությունը կզրոյացնի եկեղեցու ինը միլիոն շեկել (մոտ 2,4 մլն դոլար) պարտքը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երուսաղեմի Թեոֆիլոս III պատրիարքը նամակներ էր ուղարկել տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որոնցում պատմում էր Սուրբ Հարության տաճարի ֆինանսական խնդիրների մասին: Տաճարը փակման եզրին էր, քանի որ դրա հաշիվները արգելանքի տակ էին իսրայելական ջրամատակարար ընկերության հետ ֆինանսական վեճի պատճառով:





























