Զամբիայի ավիացիոն իշխանությունները հերքել են երկրի մայրաքաղաքի՝ Լուսակե քաղաքի օդանավակայանի մարդատար ինքնաթիռի վթարի հաղորդագրությունները։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով AFP-ն, երկրի գլխավոր օդանավակայանում անցկացվում էին արտակարգ իրադրության պայմաններում գործողությունների ծրագրված վարժություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄքԴոնել Դուգլաս ԴՍ տեսակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել «Քենեթ Քաունդ» օդանավակայանում։ Ինքնաթիռի մեջ իբր գտնվել են 85 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամներ, եւ նրանցից 20-ին չի հաջողվել փրկել։