Նախիջեւանի լրագրողները եւ տեղական ակտիվիստները ինքնավար հանրապետության մաքսային կոմիտեի աշխատակիցների կողմից ենթարկվել են ֆիզիկական ճնշման։ Ժողովրդավարության զարգացման Տարածաշրջանային Ռեսուրսային կենտրոնի ղեկավար Մալախաթ Նասիբովը, լրագրողներ Իլգար Նասիբովը, Էլման Աբասովը եւ Հակիմէլդոստու Մեհթիեւը դեկտեմբերի 10 –ի առավոտյան մտել են Կոմիտե, որպեսզի վերցնեն Սադարակի մաքսատնից իրենցից խլված տեսախցիկներն ու բարձրախոսները։

Սակայն, ինչպես հաղորդում է  «Քոնթաքթ.ազ-ը», մի խումբ համազգեստավոր մաքսատան աշխատողներ հարձակվել են նրանց վրա եւ, անպատվելով լրագրողներին,  դուրս են շպրտել շենքից։

Լրագրողները Սադարյան մաքսատանը հարձակման են ենթարկվել դեկտեմբերի 8-ին, որտեղ նրանք գնացել էին հետաքննելու գործարար Մուհամեդ Գուրբանովի բողոքը։ Այս գործարարը եւ նրա աները՝ Նադիր Մամեդովը ծեծվել են եւ հիմա անազատության մեջ են: