Դեկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի  հետեւանքով 20-ամյա ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափողվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 8-ին, ժամը 22.00-ին,  «ՎԱԶ-2170»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: