Բրազիլիայում կատաղած կինը վրեժ է լուծել իրեն դավաճանած ամուսնուց՝ հարվածելով յուրաքանչյուր տղամարդու թույլ տեղին՝ նոր ավտոմեքենային:
Բրազիլիայի բնակչուհին իր վրեժը լուծել է բազմաթիվ ականատեսների աչքի առաջ, որոնցից շատերը նկարահանել են տեղի ունեցողը:
Սկզբում կատաղած կինը քերել է սեւ սեդանի ներկը, ապա մուրճի նմանվող գործիքով սկսել է ուժեղ հարվածներ հասցնել մեքենայի ապակիներին եւ կապոտին, հաղորդում է LifeNews-ը:
Բրազիլուհին պտտվել է մեքենայի շուրջ հավաստիանալու համար, որ ոչ մի կարեւոր հատված անվնաս չի թողել: Երբ սեդանի դիմապակին փշրվել է, նոր միայն կինը հանդարտվել է, վերցրել գետնին ընկած պայուսակն ու հպարտորեն հեռացել:











