Դեկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 15-ին նախատեսված սահմանադրական հանրաքվենեգիպտացի զինծառայողները անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին ձերբակալելու իրավունք են ստացել: Նման հրամանագիր է ստորագրել նախագահ Մուհամեդ Մուրսին:

Այդպիսով մի քանի օր Եգիպտոսի բանակը կաջակցի ՆԳՆ-ի աշխատակիցներին` քվեարկության ընթացքում կարգուկանոն ապահովելով: Հրահանգում հատկապես ընդգծվում է, որ  այդ միջոցառումն ուղղված է «կենսականորեն կարեւոր պետական օբյեկտների պաշտպանությանը»  եւ ժամանակավոր բնույթ է կրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի գիշերը Մուրսին զրոյացրել էր նոյեմբերի 22-ի սահմանադրական հռչակագիրը, որը դարձել էր ներքին քաղաքական լարված ճգնաժամի պատճառ, եւ նորն էր հրապարակել, որն ամրագրել էր սկզբնապես նախատեսված ժամկետում սահմանադրական  հանրաքվեի անցկացումը: Այդ գործողությունները  չեն նպաստել երկրում իրավիճակի կարգավորմանը. ազատական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին երկրում բողոքի զանգվածային ցույցեր կանցկացնի: Իրենց հերթին իսլամիստները նույնպես խոստացել են դուրս գալ փողոց: