Դեկտեմբերի 11-ին «աստերոիդների խավարում» է սպասվում: Երեւանի ժամանակով 20:53-ին Երկիր մոլորակի կողքով կանցնի 2012 XE54 աստերոիդը: Այն Երկիր մոլորակից 225 կմ հեռավորությամբ կլինի, որը երկու անգամ ավելի փոքր է, քան Երկրից Լուսին ընկած հեռավորությունն է:

Առաջին անգամ տիեզերական մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 9-ին՝ ամերիկյան «Քաթալինա» նախագծի շրջանակներում եւ ներառվել է ապոլոնյան աստերոիդների՝ փոքր մոլորակների ցանկում, որոնց ուղեծիրը Երկրի ուղեծրի հետ հատվում է Արեւից ամենահեռացված կետում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, աստերոիդը կանցնի երկրի ստվերի ներքո: Գիտնականների հաշվարկներով, երեւույթը կտեւի 38 րոպե: «Աստերոիդային խավարումն» անզեն աչքով տեսանելի չի լինի: