«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 10-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն ուրբաթ օրվա սակարկությունների համեմատ դոլարն էժանանալու միտում ունի: Այսպես՝ բորսայում այսօր դոլար է առաջարկվել 407,25 դրամով, ինչը զիջում է դեկտեմբերի 7-ի միջին փոխարժեքին (1դոլար/407,69 դրամ):

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը հանգստյան օրերի համեմատ էժանացել է մոտ կես դրամով, հատկապես վաճառքի փոխարժեքի մասով:  Դոլարի առուվաճառքի առավել տարածված փոխարժեքային մարժան այսօր 406-408 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն թուլացել է մյուս արժույթների նկատմամբ Իտալիայում առկա քաղաքական անորոշության պատճառով: Նշենք, որ այսօր Իտալիայի վարչապետ Մաիո Մոնտին հայտարարել է, որ հրաժարական է տալու: Եվրոյի փոխարժեքն իջել է մինչեւ 1,2888 դոլար:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է ռուբլու փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,8686 ռուբլի: