Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, 92 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ազգային հերոս, արցախյան ազատամարտի լեգենդ Մոնթե Մելքոնյանի մայրը՝ Զաբել Մելքոնյանը: Այս մասին հայտնել է Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Զաբել Մելքոնյանն ապրում էր Մոնթեի հայրենիքում՝ Վերսալիայում:

Մոնթե Մելքոնյանը 1991 թվականից մասնակցել է ղարաբաղյան ազատագրական պատերազմին եւ զոհվել 1993-ի հունիսի 12-ին: Մոնթեն ամենավառ, տաղանդավոր եւ փորձառու հրամանատարներից էր:

ԼՂՀ պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, ցուցաբերած արիության եւ անձնական քաջության համար նա արժանացել է ԼՂՀ ազգային հերոսի կոչման՝ դառնալով «Ոսկե արծիվ» շքանշանի: