1963 թվականին հիմնադրված Lamborghini ընկերությունն իր 50-ամյակին նոր մոդել կթողարկի: Այս մասին հաղորդում է Automotive News բարբերականը՝ վկայակոչելով իտալական ընկերության ղեկավար Ստեֆան Վինկելմանին:
Նրա խոսքով, նոր Lamborghini-ն կստեղծվի միակ օրինակով, ընդ որում, սուպերմեքենան չի լինի արդեն գոյություն ունեցող մոդելներից մեկի ժառանգորդը: Թոփ մենեջերը նորույթի մասին առավել մանրամասն տեղեկություններ չի հաղորդել:
Նախորդ տարվա սեպտեմբերին Lamborghini-ի ղեկավարը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է մեծացնել թողարկվող էքսկլյուզիվ սուերմեքենաների թիվը, ինչպիսիք են գերթեթեւ Sesto Elemento-ն կամ բաց Aventador J.-ն:
«Մենք սկզբում կոնցեպտ-մեքենա ենք ստեղծում, հետո, երբ այդ մեքենան բավարար ուշադրության արժանանում, թողարկում ենք սահմանափակ արտադրությամբ: Եթե մեքենան համապատասխանում է Lamborghini-ի իմիջին եւ ունի պահանջարկ, ապա մենք անպայման կարտադրենք այն»,-հայտարարել է Վինկելմանը, հաղորդում է Motor.ru-ն:




























