Իրանում գործարկել են Mehr կայքը, որը նախատեսված է տեսանյութեր տեղադրելու համար: Ենթադրվում է, որ Mehr-ը կմրցակցի հայտնի YouTube պորտալի հետ, որն Իրանում գրաքննվում է:
Նոր ծառայությունը թույլ կտա դիտել պետական հեռուստաալիքիների հեռուստահաղորդումները եւ «կնպաստի ազգային իրանական մշակույթի առաջընթացին», հայտնել է «Իրանի իսլամական հանրապետության ձայն» պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ղեկավարի տեղակալ Լոթֆուլլա Սիյահկալին:
Բացի այդ, հիմա իրանցիները կարող են կայքում սեփական արտադրության կարճ ֆիլմեր տեղադրել:
Իրանի կառավարությունն արդեն վաղուց պատերազմ է մղում համացանցի «անհարիր» բովանդակության դեմ: Այս տարվա սեպտեմբերին Իրանի կառավարությունը տեղեկացրել է, որ կարգելափակի Google եւ Gmail որոնողական համակարգերի հասանելիությունը՝ ի պատասխան YouTube-ում տեղադրված հակամահմեդական ֆիլմի, որը հուզումներ է առաջ բերել մահմեդական աշխարհում:





























