Ռուսական «ՄԻ-8» ուղղաթիռը, որը պատկանում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությանը, վթարի է ենթարկվել Աբխազիայում: Տարբեր տվյալներով, ավիավթարի հետեւանքով տուժել է 4-7 մարդ: Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում եղել է 10 մարդ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ուղղաթիռն ընկել է Ռիցա գետի մոտակայքում:
Աբխազիայի ուժային կառույցների աղբյուրի ներկայացմամբ, «ՄԻ-8» ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Վթարի վայր է ուղարկվել փրկարար-որոնողական ջոկատը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», երկու մարդ լրջորեն տուժել է, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Ներկայումս վթարի պատճառները հայտնի չեն:



























