Ռուսաստանյան որոնողական Yandex համակարգը վերլուծել է հարցումները եւ պարզել այն թեմաները, որոնք օգտատերերին հետաքրքրել են  2012թ-ին:

Առաջին տեղում է եղել «webvybory2012.ru» պորտալը,  որը մարտին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ տեսանյութեր էր հեռարձակում ընտրատեղամասերից: Դրան հաջորդում են iPhone 5-ի, «Lada Largus» նոր մոդելի եւ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի մասին հարցումները:

Ընտրություններն առաջին տեղում են նաեւ «իրադարձություններ» կատեգորիայում:  Դրանց նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է եղել, քան «Եվրատեսիլի», ֆուտբոլի Եվրոպայի առաջնության, Օլիմպիական խաղերի եւ աշխարհի վերջի մասին թեմաների նկատմամբ:

Yandex-ն առանձնացրել է նաեւ ամենահաճախ տրվող հարցերը: 2012թ-ին օգտատերերին ավելի շատ հետաքրքրել են սիրո, սեքսի, օվուլյացիայի մասին եւ այլ հարցեր:

Բոլոր պոպուլյար թեմաներին, ըստ կատեգորիաների, կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: