Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին՝ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ Զաբել Մելքոնյանը մահացել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին, 92 տարեկան հասակում: Նա բնակվում էր Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում:
Մոնթե Մելքոնյանը 1991 թվականից մասնակցել է ղարաբաղյան ազատագրական պատերազմին եւ զոհվել 1993-ի հունիսի 12-ին: Մոնթեն ամենավառ, տաղանդավոր եւ փորձառու հրամանատարներից էր:
ԼՂՀ պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, ցուցաբերած արիության եւ անձնական քաջության համար նա արժանացել է ԼՂՀ ազգային հերոսի կոչման՝ դառնալով «Ոսկե արծիվ» շքանշանի:





























