Հնդկաստանում տեղի քոլեջներից մեկի 16-19 տարեկան ուսանողուհիներին արգելել են դասերի ժամանակ ջինս, կարճ կիսաշրջազգեստ եւ շապիկ կրել: Այսկերպ քոլեջի ղեկավարությունը մտադիր է պայքարել դեռահաս տղաների եւ տղամարդկանց կողմից ուսանողուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ:

Հարյան նահանգի Ադարշ քոլեջի աշխատակազմի կարծիքով, հենց աղջիկների արտաքին տեսքն է ազդում նրանց նկատմամբ տղաների վարքի վրա:

Իրենք՝ ուսանողուհիները հայտարարել են, որ արգելքներով ոչնչի հասնել հնարավոր չէ: Նրանց խոսքով, սարի կրելը չի երաշխավորում, որ ոչ ոք նրանց չի սիրահետի:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Լանք գյուղի կանանց արգելել են բջջային հեռախոսներ կրել: