IBM կորպորացիան այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարել է մի ձեռքբերման մասին, որը հնարավոր է դարձնում կապի օպտիկական ուղիների պրակտիկ օգտագործումը՝ համակարգչային համակարգերում էլեկտրալարերի փոխարեն:
Նախատեսվում է, որ օպտիկական ուղիները հեռանկարում կփոխարինեն ավանդական պղնձե լարերին: Նման ուղիներն անհամեմատ մեծ թողունակություն կապահովեն, քան ներկա սարքերը, ինչպես նաեւ կնվազեցնեն արտադրական ծախսերը:
IBM-ի մասնագետները տեղեկացրել են «սիլիկոնային նանոֆոնետիկայում» բեկման մասին. Նրանց հաջողվել է սիլիկոնային չիպում էլեկտրական շղթաներ եւ բաղադրատարրեր տեղադրել, որոնք անհրաժեշտ են տվյալների օպտիկական փոխանցման համար:
IBM_ի նանոֆոնետիկայի մեթոդը հնարավոր է դարձնում օպտիկական հաղորդիչների արտադրությունը, որը մինչեւ 25 Գբիթ/վայրկյան թողունակություն ունի:





























