Ստոկհոլմի համերգային դահլիճում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մեկնարկել է գիտության եւ գրականության ոլորտներում 2012-ի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը: Նոբելյան օրն սկսվել է Օսլոյում, որտեղ խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Եվրամիությանը:

Ստոկհոլմի համերգային դահլիճում են գտնվում այս տարվա Նոբելյան 9 դափնեկիրներ: Նրանց շարքում են չինացի գրող Մո Յանը, բրիտանացի կենսաբան Ջոն Գերդոնը եւ ճապոնացի պրոֆեսոր Սինյա Յամանական, ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Արոշը եւ ամերիկացի ֆիզիկոս Դեւիդ Ուայնլենդը, ամերիկացի քիմիկոսներ Ռոբերտ Լեֆկովիցը եւ Բրայան Քոբիլքան, ամերիկացի տնտեսագետներ Էլմին Ռոթն ու Լլոյդ Շեփլին:

Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը, ով իր ընտանիքի անդամների հետ նույնպես գտնվում է Համերգային դահլիճում, յուրաքանչյուր դափնեկրի մեդալ եւ փաստաթուղթ կհանձնի, որը հաստատում է նրանց հատկացվող գումարի չափը:

1948 թվականից ի վեր առաջին անգամ մրցանակի գումարը կրճատվել է 10 մլն շվեդական կրոնից հասնելով 8 մլն-ի:

Նոբելյան մրցանակը միշտ հանձնում են դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը: