Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթ ունենալու կամ առաջադրվելու մասին հայտարարություն անելու վերաբերյալ դեռ ոչինչ հայտնի չէ։ Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Նա պարզաբանել է նաեւ, թե Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ժամանակ ինչ նկատի ուներ ասելով. «Մի քանի օր հետո բարի լուր կլսենք, Աստծո կամոք»: Մանուկյանի խոսքով, դա իր ցանկությունն էր, եւ ինքն  ուղղակի է ասել, շեշտելով՝ «Աստծո կամոք»: «Էս պահին ես որեւէ տեղեկատվություն չեմ թաքցնում: Իմ խոսքերն էլ ուղղակի իմ ցանկություն էին»,-ասել է ՀՀՇ վարչության նախագահը»,- գրում է «Հայկական ժամանակը»։