ԱՄՆ-ի իշխանությունները բրիտանական HSBC եւ Standard Chartered բանկերին կտուգանեն, համապատասխանաբար, 1,9 միլիարդ եւ 327 միլիոն դոլարով:
Ստուգման ընթացքում դատախազության հայտնաբերած փաստերը ցույց են տվել,որ HSBC-ն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի միջոցով զբաղվել է Իրանից ստացված միջոցների բազմամիլիարդանոց դրամական փոխանցումներով, որոնց նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ են սահմանված։ Բանկը զբաղվել է նաեւ մեքսիկական թմրակարտելների եկամուտների փոխանցումներով, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով անանուն աղբյուրին:
Ըստ աղբյուրի` նշված գումարի 1,25 միլիարդ դոլարը կգանձվի HSBC-ից, եւս 625 միլիոն դոլար բանկի ղեկավարությունը պարտավոր է մարել վարչական պատժամիջոցների շրջանակում: Հատկանշական է, որ 1,25 միլիարդ դոլար տուգանքը աննախադեպ երեւույթ է բանկի մասնակցությամբ դատական գործում, հայտնում է rbc-ն:
Gazeta.ru-ն հայտնում է, որ Standard Chartered-ին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների խախտման մեջ:



























