Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Facebook սոցիալական ցանցի աշխատանքում տեխնիկական խափանումներ են եղել: Մոտ կես ժամ սոցցանցն անհասանելի էր մի շարք օգտատերերի համար:
Facebook-ի ղեկավարությունն ընդունել է խափանման փաստը՝ պարզաբանելով, որ պատճառը DNS-ծառայություններում արված փոփոխություններն են: Facebook-ի հայտարարության մեջ ասվում է, որ խնդիրը հաջողվել է հայտնաբերել եւ վերացնել: Սոցցանցի ղեկավարությունը պատճառած անհարմարության համար հայցել է օգտատերերի ներողամտությունը, գրում է lenta.ru-ն:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան անսարքություններ են եղել նաեւ Gmail-ի, Google Drive-ի եւ Google-ի օրացույցի աշխատանքներոմ: Դրանք հաջողվել է վերացնել մոտ մեկ ժամ անց: Google-ի ղեկավարությունը խափանումների պատճառը չի հայտնել` սահմանափակվելով ծառայությունների աշխատանքի լիարժեք վերականգնման մասին հաղորդագրությամբ եւ օգտվողներից ներողություն խնդրելով:





























