Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հանդես է եկել թմրանյութերի մասնակի օրինականացման դեմ, որն առաջ էր քաշվել ներքին գործերի Համայնքների պալատի ներքին գործերի հանձնաժողովի կողմից:
Օրերս հանձնաժողովը հրապարակեց մի զեկույց, որում կառավարությանը առաջարկվում էր վերանայել թմրանյութերի դեմ ընդհանուր պայքարի հիման վրա տարվող՝ թմրամոլության դեմ պայքարի ռազմավարությունը,հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։
Հեղինակներն առաջարկել են կազմել Թագավորական հանձնաժողով՝ այդ բնագավառում օրենսդրության վերանայման համար։ Խորհրդարանական հանձնաժողովի անդամների կարծիքով՝ բրիտանական իշխանությունները պետք է ապաքրեականացնեն փոքր քանակով թմրանյութերի, նույնիսկ հերոինի եւ կոկաինի տիրապետումը։ Սրա համար նրանք մատնանշում են Պորտուգալիայի եւ Ուրուգվայի փորձը։
Դեյվիդ Քեմերոնը, սակայն, կարծում է, որ Բրիտանիայում իրականացվող այժմյան քաղաքականությունն արդյունքներ է տալիս՝ թմրանյութերի օգտագործումը քչանում է եւ միանգամայն խելամիտ կլինի շեշտը դնել բուժման վրա։
Հիշեցնենք, որ վարչապետը կողմ է հանդես եկել նույնասեռականներին՝ կրոնական արարողություններով ամուսնանալու թույլատվությանը։




























