Joy Bar, Boomerang սրճարան-բարը, NafNaf և Miss You խանութները միացել են «Յունիբանկի» արտոնությունների եւ զեղչերի «Մագնիս» ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ:
«Մագնիս» ծրագրում ընդգրկված են մոտ 140 կազմակերպություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրում են մինչև 80% զեղչեր: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված Magnis նշանը:
Հիշեցնենք, որ «Մագնիս» ծրագրի շրջանակներում «Յունիբանկը» իրականացնում է Shopping Revolution ակցիան, որը մեկնարկել է ս.թ. նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին: Ակցիայի շրջանակներում, «Մագնիս» ծրագրի գործընկերներն առաջարկում են մեծ զեղչեր խանութներում եւ ժամանցի կենտրոններում, իսկ «Յունիբանկն» իրականացնում է 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն: Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել www.magnis.am կայքում` լրացնելով «Գրանցում» ձեւը:



























