ԱՄՆ ռազմածովային ուժերը անցկացրել են առաջին հաջող փորձերը ՝ վարելու անօդաչու թռչող սարքերը ավիակրի վրա բաց ծովում։ Ըստ հաղորդման՝ Х-47В փորձնական օրինակի վրա փորձերն անցել են դեկտեմբերի 9-ին Ատլանտյան օվկիանոսում Հարի Տրումեն ավիակրի թռիչքային տախտակամածի վրա։
Ձեռքին ամրացված հեռակառավարման վահանակի միջոցով փորձի մասնակիցները տեղաշարժում էին սարքը տախտակամածի վրա, աերոֆինիշերի մալուխից մինչեւ կատապուլտը, հաղորդում է «Վզգլյադ»-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին ԱՄՆ ռազմա-ծովային ուժերը իրականացրել են Х-47В-ի առաջին մեկնարկը՝ ավիակիրների համար նախատեսված կատապուլտի օգտագործմամբ։ Սակայն, այդ փորձարկումներն իրականացվել են ցամաքում ԱՄՆ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Մերիլենդ նահանգի ռազմակայաններից մեկում։ Այդ մեկնարկից հետո սարքը նաեւ թռիչք է կատարել Չեսապիքի ջրվեժի վրայով՝ կատարելով մի շարք մանեւրեր, որոն անհրաժեշտ էին ավիակրի վրա վայրէջք կատարելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, X-47B –ը նշանակալի առաջընթաց էր անօդաչու տեխնիկայի բնագավառում։Ավելի վաղ անօդաչուի մեկնարկը ցամաքում կարիք ուներ մասնագետի, որն իրականացնում էր թռիչքը եւ վայրէջքը։ Իսկ X-47B-ը կարող է միանգամայն ինքնուրույն իրականացնել խնդիրները, նախապես տեղադրված հիշողության համակարգչի միջոցով, որը կառավարում է բոլոր գործողությունները, ներառյալ թռիչքը, վայրէջքը եւ նույնիսկ վերալիցքավորումն օդում։
Ենթադրվում է, որ սարքի՝ ավիակրի վրայից թռիչքի եւ վայրէջքի փորձերը կանցկացվեն հաջորդ տարի։




























