Դեկտեմբերի 11-ի վաղ առավոտից սկսել են խուզարկել ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման անդամ Յուրի Նաբուտովսկու տունը: «Նորից խուզարկություն առավոտվա 8-ին: Ինչպե՞ս չհամաձայնես Մեդվեդեւի հետ՝ սրիկաներ»,- Twitter-ում գրել է Իլյա Յաշինը:
Ըստ Սերգեյ Դավիդիսի՝ «Յուրի Նաբուտովսկուց եւ նրա կնոջից խուզարկության հանգամանքները չհրապարակելու ստորագրություն են պահանջում: Նրանք հրաժարվում են»: Դավիդիսը կարծում է, որ խուզարկության պատճառը «Բողոքի Անատոմիա» ֆիլմն է, գրում է «Օսոբայա Բուկվան»:
Ըստ «ՕՎԴ-Ինֆո»-ի՝ խուզարկության գործում նշվում են նաեւ Սերգեյ Ուդալցովի եւ Լեոնիդ Ռազվոզժաեւի անունները:
«Համերաշխություն» շարժման ներկայացուցիչ Նադեժդա Միտյուշկինան Ինտերֆաքսին» հայտնել է, որ Նաբուտովսկին երբեք Ուդալցովի եւ Ռազվոզժաեւի հետ կապ չի ունեցել, ոչ էլ՝ Կոնստանտին Լեբեդեւի:
Кasparov.ru-ն հայտնում է, որ խուզարկություններ են կատարվում նաեւ Նիժնի Նովգորոդում՝ «Դրուգայա Ռոսիա»-ի ակտիվիստների բնակարաններում:



























