Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Գետափ - Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես S600» մակնիշի 34 ST 452 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Եղեգիս գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ`  1984 թ. ծնված Ա. Մկրտչյանը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: