Ռուսաստանում որակավորում չունեցող աշխատանքով զբաղվող օտարերկրացի ներգաղթյալների ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորումը փլուզման եզրին էր։ Աշխատանքի առաջին շաբաթում ամբողջ Ռուսաստանում թեստավորվել են ընդհամենը 200 ներգաղթյալներ։ Ռուսաստանում աշխատունակ ներգաղթյալների ընդհանուր թիվը հաշվվում է միլիոն մարդ։
Թեստավորման ձախողումը բացատրվում է նրանով, որ այս պահին այն կարեւոր է նոր եկած ներգաղթյալների համար, իսկ նրանք, ովքեր հասցրել են թուլատվություն ստանալ աշխատելու համար, իրենց գիտելիքները ցույց կտան միայն նախօրոք տրված փաստաթղթերի ժամկետները լրանալուց հետո։ Քննությանը չգնալու մյուս պատճառը սփյուռքի ներկայացուցիչները համարում են թեստավորման գինը՝ պետք է վճարել 3 հազար ռուբլի, ինչը որակավորում չունեցող աշխատողների համար զգալի գումար է, գրում է «Կոմերսանտ» թերթը։




























