Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Դեսպանը հայտնել է, որ այցը նշանակված է հաջորդ տարվա առաջին կեսին, հայտնում է ԱՊԱ-ն: Այցի ամսաթիվն առայժմ համաձայնեցվում է:

«Եկող տարին հագեցած կլինի Ֆրանսիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների եւ փոխադարձ այցերի տեսանկյունից: 2013-ին Ադրբեջանում կանցկացվի Ադրբեջան-Ֆրանսիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը», - ասել է դեսպանը: