ԿԺԴՀ-ի Սոխե տիեզերակայանի մասնագետները հանում են հրթիռը մեկնարկային համակարգից, հայտնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Փհենյանը պաշտոնապես հայտարարել էր՝ տիեզերական արբանյակով հրթիռի մեկնարկի հետաձգման մասին մինչեւ դեկտեմբերի 29-ը, տեխնիկական անսարքությունների պատճառով։ ԿԺԴՀ տիեզերական տեխնիկայի հանձնաժողովի ներկայացուցիչների խոսքերով՝ հրթիռի մեկնարկման ժամանակի փոփոխությունը կապված է «շարժիչի կառավարման համակարգի տեխնիկական անսարքության հետ»։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Ռենհապը», հյուսիսկորեական  գիտական արբանյակով հրթիռի ապամոնտաժման պատճառ կարող էր դառնալ առաջին փուլի նետման վեկտորի կառավարման համակարգի հետ կապված անսարքության վերականգման անհրաժեշտությունը։

2012 թվականի ապրիլին  «Սոխե» տիեզերակայանից իրականացվել է «Կվանմյոնսոն-3» արբանյակով «Ինխա-3» հրթիռակիրի մեկնարկը, որը, սակայն, անհաջող ավարտ է ունեցել։