Apple ընկերությունը ավստրալական Միլդյուրա քաղաքի ոստիկանության դիմումից հետո խմբագրել է իր նավիգացիոն քարտեզը: Հաղորդվել էր, որ մարդիկ չեն կարողանում գտնել քաղաքի ճանապարհը եւ մոլորվում են, հայտնում է Gardian թերթը:
Հիշեցնենք, 30 հազար բնակչությամբ Միլդյուրա քաղաքը գտնվում է Ավստրալիայի խոշորագույն ազգային պարկերից մեկից ոչ հեռու, եւ Apple-ի քարտեզով առաջնորդվողները Միլդյուրայի փոխարեն հայտնվում էին Ազգային պարկում՝ բնակավայրից 70 կմ հեռու: Վերջին օրերին չորս մարդ կորցրել էր ճանապարհը:
Apple ընկերությունն ավելի վաղ ներողություն էր խնդրել iOS 6 օպերացիոն համակարգի համար, որով փոխարինել էր Google Maps-ին, իսկ նոյեմբերին հեռացրել էր քարտեզագրական նախագծի կառավարիչ Ռիչարդ Ուիլյամսոնին:





























