Տրանսկովկասյան մայրուղու երթեւեկությունը, որը սահմանափակվել էր ձյան պատճառով եւ ռուս-վրացական սահմանին տրանսպորտային կուտակումների պատճառ դարձել, ամբողջ ծավալով վերականգնվել է: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է Հարավային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչությունը:

Հիշեցնենք, մոտ 100 ֆուռ էր հավաքվել  Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանի հյուսիսօսական հատվածում, Վերին Լարսի անցակետի մոտ այն բանից հետո, երբ  դեկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին սաստիկ ձյան պատճառով ֆուռերի երթեւեկության սահմանափակում էր մտցվել:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների եւ մինչեւ 30 տեղանոց ավտոբուսների համար: