Ահաբեկչական սպառնալիքի ենթակա երկրների ցանկում Հայաստանը 97-րդ տեղում է: Տնտեսության եւ խաղաղության միջազգային ինստիտուտը կազմել է «Ահաբեկչական գլոբալ ինդեքսը»՝ 158 երկրների վիճակի գնահատման հիմքով:
Մեր մերձավոր հարեւանները ցուցակում հետեւյալ կերպ են դասավորվել. Իրան՝ 17-րդ, Թուրքիա՝ 19-րդ, Վրաստան՝ 42-րդ, Ադրբեջան՝ 81-րդ տեղ:
Ցուցակում առաջատարներն են Իրաքը, Պակիստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Եմենը: Հաջորդում են Սոմալին, Նիգերիան եւ Թաիլանդը: Ռուսաստանն 9-րդ տեղում է, Բելառուսը՝ 32-րդ, Ղազախստանը՝ 47-րդ, Էստոնիան՝ 98-րդ: Առավել հանգիստ երկրների ցանկում են Լիտվան, Լատվիան եւ Թուրքմենստանը:
Եվրոպայում ամենավատ ցուցանիշն ունի Նորվեգիան, որը ցուցակում 21-րդ տեղն է զբաղեցնում: Մեծ Բրիտանիան 28-րդ տեղում է, Իտալիան՝ 57-րդ, Գերմանիան՝ 62-րդ: ԱՄՆ-ն 41-րդ տեղում է:
Միայն 31 երկրում վերջին տասնամյակում ոչ մի ահաբեկչություն չի գրանցվել, դրանց թվում են Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, Վիետնամը, Կուբան եւ Լիբերիան:
Ցանկը կազմելիս ոչ միայն 2002 – 2011թթ. ընթացքում տեղ գտած ահաբեկչական գորողություններն են հաշվի առնվել, այլեւ երկրների տնտեսական եւ քաղաքական դրությունը:




























