Intel եւ AMD կոռպորացիաները մտադիր են 2010 թ. նոր վեցամիջուկ պրոցեսորներ թողարկել համակարգիչների համար ։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այդ մասին տեղեկացնում է Digitimes-ը՝ վկայակոչելով մայր պլատաներ արտադրող ընկերությունների անանուն աղբյուրները։

Gulftown Intel կոդային անվանմամբ իրենց վեցամիջուկ պրոցեսորները նրանք կներկայացնեն մարտի վերջին։ Առաջինը կլինի Core i7-980X պոցեսորը, որը հազար դոլարից ավել կարժենա։

AMD-ն վեցամիջուկ Phenom II X6 1000T երեք պոցեսորներ կթողարկի մայիսին։ Նոր պրոցեսորների վաճառքից մեկ ամիս առաջ AMD-ն կներկայացնի 890FX եւ 890GX միկրոսխեմաների երկու համատեղ հավաքածու։

Ո՛չ Intel-ի, ո՛չ էլ AMD-ի համար սրանք առաջին վեցամիջուկ պրոցեսորները չեն լինի։ Ավելի վաղ նրանք վեց միջուկով սերվերային չիպեր էին թողարկել։ Intel-ի դեպքում դա 2008թ. սեպտեմբերին թողարկված Xeon տիպի պրոցեսորն էր, իսկ AMD-ի դեպքում՝ 2009-ի կեսերին հայտնված Opteron-ը։