Եթե Մոսկվան չեղյալ հայտարարի վիզաները վրացիների համար, ապա Թբիլիսին կողջունի այդ քայլը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի հատուկ նորկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

«Ի՞նչ կարող է Վրաստանը ակնկալել ռուսական կողմից։ Խելամիտ քայլ կլինի , եթե Ռուսաստանը վերացնի կողմերի միջեւ վիզային կարգը, ինչպես դա ավելի վաղ Վրաստանն արել է իր կողմից»,- ասել է Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Նա նաեւ նշել է, արեւմտյան գործընկերները աջակցում են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը։ «Այո, դա շուտով կիրականանա։ Բայց մենք պետք է քայլեր անենք այդ ուղղությամբ»,- ավելացրել է հատուկ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբաշիձեն հայտնել է, որ մոտակա ժամանակներում Ժնեւում սպասվում է նրա հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ փոխնախագահ Գրիգորի Կարասինի հետ։