Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում դեկտեմբերի 11-ի առավոտյան ոստիկանությունը համաժամանակյա գործողություններ է իրականացրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության անդամների դեմ։
Թուրքական imctv-ի փոխանցմամբ՝ Թունջելիի նահանգում ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ իրականացրած գործողությունների հետեւանքով ձերբակալվել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 15 անդամի։ Ձերբակալված անդամների մեծ մասը քաղաքապետարանների խորհուրդների անդամներ են եւ կուսակցության շրջանային գրասենյակի ղեկավարներ։
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Թունջելիի գրասենյակի ղեկավար Շերեֆեթին Հալիսը նշել է, թե տեղյակ չէ, թե ինչ մեղադրանքներով են ձերբակալություններն իրականացնում։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանության գործողություններն իրականացվում են KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն, համարվում է PKK-ի քաղաքացիական կառույց) դեմ գործի շրջանակներում։




























