Ռուսաստանի կողմից Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) վարձակալման դադարեցման մասին որոշումը առաջին հերթին թելադրված է նրա գործնական օգտագործման անհրաժեշտության բացակայությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նրա խոսքերով՝ հնացած ՌԼԿ-ին այժմ փոխարինման են եկել նոր սերնդի կայաններ՝ «Վորոնեժ»-ի օրինակով։ «Բոլոր խնդիրները, որոնք նախկինում լուծում էր Գաբալայի ՌԼԿ-ն, այժմ ի վիճակի է իր վրա վերցնել նոր սերնդի ՌԼԿ-ն՝ «Վորոնեժ-ԴՄ»-ն»,- ասել է աղբյուրը։ Նա հիշեցրեց, որ այս կայանի պետական փորձերը կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ, իսկ օբյեկտը մարտական հերթապահության կանցնի 2013 թվականի առաջին եռամսյակում։
«ՌԻԱ Նովոստի»-ի կողմից հարցված մասնագետները հայտարարել են, որ ադրբեջանական Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման դադարեցումը խելամիտ քայլ է, եւ այն ոչ մի կերպ չի ազդում Ռուսաստանի պաշտպանությանը, բացի այդ, Ռուսաստանը դադարում է Ադրբեջանից կախման մեջ լինել հրթիռային հարձակումները նախազգուշացնող համակարգի հարցում։




























