Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգունի կողմից ալեւիների համար հոգեւոր կառույցներ՝ ջեմեւիներ բացելու պահանջով ներկայացրած դատական հայցին ի պատասխան Թուրքիայի խորհրադարանը պաշտպանական ճառ է ուղարկել դատարան։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից դատարան ուղարկված 4 էջանոց պաշտպանական ճառում մերժվում է ալեւիների համար ջեմեւի բացելու պահանջը՝ ներկայացնելով հետեւյալ հիմնավորումը.
«Քրիտոնեության մեջ կան կաթոլիկներ, բողոքականներ եւ այլ ուղղություններ։ Ալեւիականությունն էլ մահմեդականությանը պատկանող ուղղություն է։ Ալեւիականության համար մզկիթից բացի այլ կրոնական կառույց չի կարող լինել։ Ջեմեւի եւն նման այլ աղոթատեղիների հետ կապված որեւէ քննարկման հնարավորություն չկա»,-նշվել է խորհրդարանի ուղարկած տեքստի մեջ։




























