Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակը ցերեկային ժամերին կցրտի հինգշաբթի՝ դեկտեմբերի 13-ից։ «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ դեկտեմբերի 13-ից 16-ը ջերմաստիճանը կիջնի 7-ից 9 աստիճանով, արեւելյան շրջաններում՝ 10-ից 13 աստիճանով։       

Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, ցերեկը՝ +7+9 ջերմաստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում՝ գիշերը՝-8-13, ցերեկը՝-3+2,

Կոտայքում՝ գիշերը՝-8-13, ցերեկը՝-3+2,

Գեղարքունիքում՝ գիշերը՝-8-13, ցերեկը՝-3+2, 

Լոռիում՝ գիշերը՝-2-7, ցերեկը՝+5+9,

Տավուշում՝ գիշերը՝0-5, ցերեկը՝+7+12, 

Արագաշոտնի լեռներում՝ գիշերը՝-8-13, ցերեկը՝-3+2,      

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝0-3, ցերեկը՝+3+7, 

Արարատում՝ գիշերը՝0-3, ցերեկը՝+5+9,

Արմավիրում՝ գիշերը՝0-3, ցերեկը՝+5+9,      

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝-8-13, ցերեկը՝-3+2,   

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝0-3, ցերեկը՝+5+9, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝0+5, ցերեկը՝+10+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝-3-8, ցերեկը՝+6+10,

Արցախում՝ գիշերը՝0+5, ցերեկը՝+6+11: