Ամանորյա տոների կապակցությամբ  «Յունիբանկը» «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, գնումներ կատարելիս, հաճախորդներին տրամադրվում են 7-10% զեղչեր: Ակցիան կգործի մինչեւ 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:

«0%,0%,0%+» վարկը կարելի է ձեւակերպել «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Dalma Garden Mall  առեւտրի կենտրոնում բացված «Զիգզագ Մեգասթոր»-ում բանկը տեղադրել է նաեւ պրոմո կետ` ապառիկը տեղում ձեւակերպելու  համար: Ընդ որում, պրոմո-կետը հաճախորդներին սպասարկում է նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին: