Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 08.05-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արշավիր Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը)1-ին մասի մեղադրանքով: