Ամերիկայի Միացյալ Նահանգներն առայժմ մտադիր չեն Հայաստանի համար հեշտացնել վիզային ռեժիմը: Այդ մասին դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոս Ջորջ Լինը:
Հարցին, թե ԱՄՆ-ն չի պատրաստվում ԵՄ-ի օրինակով Հայաստանի քաղաքացիների համար պարզեցնել վիզաների հատկացման կարգը, դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ «առայժմ նման ծրագիր չկա»:
Ջորջ Լինը նշել է, որ կան մի շարք երկրներ, որոնց համար առանց վիզայի ռեժիմ է գործում, սակայն Հայաստանն այս փուլում չի կարող ներառվել այդ ցուցակում:
«Թեպետ նման երկրների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է», - նշել է հյուպատոսը:




























