ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան  թոքային վարակի բուժման կուրս է անցնում։ Այս մասին հայտնել է այդ երկրի գործող նախագահի վարչակազմը։

Ինչպես հաղորդել է ՀԱՀ նախագահի մամուլի քարտուղար Մակ Մահարաջը, զննման արդյունքները ցույց են տվել, որ Մանդելայի մոտ կրկին հայտնաբերվել է«թոքային վարակ»։ Նա համապատասխան բուժում է ստանում, որը դրականորեն է ազդում նրա առողջության վիճակի վրա, հայտարարել է Մահարաջը, հայտնում է BBC-ի  ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ 94-ամյա Մանդելան ռազմական հոսպիտալ է տեղափոխվել դեկտեմբերի 8-ին մայրաքաղաք Պրետորիայում։

Մեկուսացման տարիներին Մանդելան 27 տարի անց է կացրել բանտում, սակայն ազատումից հետո, նա ներել է իր նախկին թշնամիներին եւ կոչ է արել իր համերկրացի բոլոր ռասաներին հաշտվել եւ համատեղ գործել։ 1993 թվականին Նելսոն Մանդելան արժանացել է աշխարհի Նոբելյան մրցանակին։

2011 թվականի հունվարին քաղաքագետ- վետերանը անցել է կրծքային վարակի բուժումներ, իսկ մեկ տարի անց վիրահատության միջոցով հեռացրել է ճողվածքը։