10 տարի առաջվա համեմատ ԱՄՆ մեկնող հայերի թիվը կրճատվել է: Այդ մասին դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոս Ջորջ Լինը:

Վիզա ստանալու համար դիմողների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չունենալով՝ հյուպատոսն այնուամենայնիվ նշել է, որ շաբաթական երեք օր հարցազրույցներ են անցկացվում, եւ նման օրերին օրվա մեջ 70 հայտատուի են ընդունում:

«Վերջին ամիսներին այդպիսի ռեժիմով էինք աշխատում», - նշել է հյուպատոսը: Ըստ նրա՝ ընդունելության օրերի ծանրաբեռնվածությունն ավելացել է  25%-ով՝ մեծ հերթերից խուսափելու համար:

Միաժամանակ, Ջորջ Լինը, համեմատելով 10 տարի առաջվա հետ, նկատել է, որ այժմ ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալու դիմումների քանակը կրճատվել է: