Բրիտանական ոտիկանությունը չի կարողացել պարզել սեպտեմբերին Լոնդոնի տարածքում, թռչող ինքնաթիռից վայր ընկած անօրինական գաղթականի ինքնությունը։ Օրինապահները միայն ենթադրություն են արել, որ մահացած, տոմս չունեցող ուղեւորը ծնունդով Անգոլայից էր. մահացածի մոտ հայտնաբերել են այդ երկրի թղթադրամներ։

Հիշեցնենք՝ աֆրիկացին երկնքից ընկել է սեպտեմբերի 9-ին։ Ֆոտոռոբոտի եւ նրա ձախ ուսի դաջվածքի նկարի օգնությամբ, օրինապահները հույս ունեին հաստատել աֆրիկացու ինքնությունը, որը 20-ից 30 տարեկան էր։ Դրա համար նրանք դիմել են Անգոլայի իշխանություններին, բայց աֆրիկյան պետության կառավարությունից  բրիտանացիները ոչ մի տեղեկություն չեն ստացել։

Սակայն վկայությունը, որ տոմս չունեցողը կարող է անգոլացի լինել, հետաքրքրել է Լոնդոնի աֆրիկյան համայնքին։ Նրա ներկայացուցիչները գնացել են այն վայրը, որտեղ հայտնաբերվել է մարմինը՝ ծաղիկներ դնելու եւ աղոթելու։ Այս իրադարձությունը մի քիչ շփոթեցրել է տեղի բնակիչներին, որոնք որոշել են մաքրել ծաղիկները, որպեսզի ողբերգության վայրն այլեւս չգրավի ուխտագնացներին։