Թուրքիայում հրապարակված ինժեներ Նեհիրա Ռոգենդորֆ Էբօղլուի` «Հերոսի տխուր սերը» գիրքը,  որը պատմում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի եւ Հերմինե անունով հայ կնոջ սիրո մաիսն, հետազոտողոների շրջանում վեճեր է առաջացրել, տեղեկացնում է  «Nouvelles d'Arménie»-ին:

Էբօղլուն թուրքական «Hurriyet»-ին պատմել է, որ այդ պատմության մասին տեղեկացել է հենց հերոսուհուց, 17 տարի առաջ: Հերմինեն նրան պատմել է, որ Աթաթուրքի հետ հանդիպել է  1929թ., պաշտոնական երեկույթի ժամանակ: Աթաթուրքն առաջին հայացքից սիրահարվել է եւ հրավիրել իր նստավայր` Դոլմաբահչեի պալատ: Հեղինակի խոսքով` Հերմինեն եւս անտարբեր չի եղել եւ նրանք սկսել են հանդիպել: Սակայն չեն կարողացել ամուսնանալ երկու ` տարիքային մեծ տարբերության  եւ  իրեն ամբողոջությամբ թուրք ժողովորդին նվիրելու Աթաթուրքի որոշման պատճառով: «Ինձ համար չկա ոչ մի տարբերություն, դու հայ ես թե հույն: Երբ տեսա քեզ, հասկացա, որ թրքուհի չես: Դու ծաղիկ ես, որը դեռ պետք է բացվի: Ես շատ եմ սիրում քեզ»,-ըստ հեղինակի` ասել է Աթաթուրքը Հերմինեին:

Հեղինակը պնդում է, որ պատմությունն իրական է: Սակայն հայտնի լրագրողներ Թահա Աքոլն ու Օգուզ Ակայը, ովքեր բազմաթիվ գրքեր են գրել Աթաթուրքի մասին, հայտարարել են, թե իրենք նման տեղեկություն չունեն եւ այդ պատմությունն ապացուցված չէ: