ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի շրջանային դատավորն անցած շաբաթ որոշում է կայացրել, ըստ որի հաշվապահական ընկերությունը կարող է դադարեցնել Հայոց ցեղասպանության զոհերի 16 ժառանգների հետ կապվելու անհաջող ջանքերը`ապահովագրական հիմնադրամից վճարումներ կատարելու համար, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Դատավոր Քրիսթինա Սնայդերն ասել է, որ «Holthouse Carlin and Van Trigt» ընկերության բազմաթիվ փորձերը` հասնել 159 հայցվորից կազմված վերջին խմբին, բավարար են: Հաշվի վրա մնացել է 500 հազար դոլարից էլ քիչ գումար:Ըստ որոշման` փաստաբաններ Մարկ Գիրագոսը, Բրայան Կաբատեկը եւ Ռոման Զիլբերֆելդը կարող են ծախսել մինչեւ 15 հազ. դոլար` չպատասխանող հայցվորներին գտնելու վրա:
Այդ նպատակով ֆրանսիական ապահովագրական «Axa S.A.» ընկերության հատկացված միջոցները պետք է մնան փոխհատուցման հիմնադրամում:Դատավորի որոշաման համաձայն` ներկայումս մահացած չորս հայցվորների համար նախատեսված գումարները պետք է տրվեն նրանց ժառանգներին, եթե վերջիններս կարողանան ապացուցել, որ ժառանգ են հանդիսանում:



























