Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ի զորու են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը գտնել: Այդ մասին նա հայտնել է այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱՊՀ, Բալթիայի երկրների եւ Վրաստանի Գլխավոր խմբագրերի ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում:
«Որեւէ մեկին ձեռնտո՞ւ է այդ հակամարտությունը: Միգուցե ձեռնտու է «բաժանիր եւ տիրիր» քաղաքականության տեսանկյունից: Այդ պատճառով երկու նախագահները պետք է նստեն եւ խնդրին լուծում գտնեն: Իսկ լուծում կա», - վստահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Պետք է քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի այնտեղ մարդիկ նորմալ ապրեն», - ընդգծել է Բելառուսի առաջնորդը:
«Այնտեղ ամայի գոտի ստեղծելը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, - նշել է Բելառուսի նախագահը: - Հարցի լուծում կա: Վստահ եմ, որ այն պետք է լինի»:





























